Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դատի են տվել ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս մասին
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցը ներկայացվել է ապրիլի 15-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Մելիքբեկյանն ու ՀՖՖ-ն պահանջում են զրպարտություն պարունակող ոչ հավաստի փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված ոչ նյութական վնասը հատուցել:
Նշենք, որ մարտի 17-ին Մարուքյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով անդրադարձել էր «Լոռի» ֆուտբոլայի ակումբի՝ Հայաստանի առաջնությունը լքելու որոշմանը:
Նրա խոսքով՝ ՀՖՖ ղեկավարության մակարդակով «Լոռի» ակումբի նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում:
Մարուքյանի այս հայտարարությանը ՀՖՖ-ն արձագանքել էր՝ նշելով, որ վերջինս փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: