ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ:
«Ոստիկանության ներկա և նախկին սիրելի՛ աշխատակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական օրվա կապակցությամբ։
Համոզված եմ, որ իրավակարգի պաշտպանությանը, մեր պետության ու պետականության հիմքերի կայունությանն ու ամրապնդմանը միտված ձեր ջանքերը կարժանանան բավարար հարգանքի և գնահատման։
Մասնագիտական տոնի առիթով այսօր և միշտ մաղթում եմ ձեզ խաղաղ և արդյունավետ ծառայություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»: