Ապրիլի 16-ին ոստիկանություն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ողջունելով հյուրին՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը հիշատակել է այն ոստիկաններին, որոնք 44-օրյա պատերազմում զոհվել են հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն հայրենիքի։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերով՝ 44-օրյա պատերազմին մասնակցած ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են մեդալներով։
Արցախի նախագահի կողմից պետական բարձր պարգևներով հետմահու պարգևատրվել են նաև Հայաստանի ոստիկանության այն 70 ծառայողները, որոնք զոհվել են հանուն հայրենիքի: