Այսօր Ելիսեյան պալատում կայացել է Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Մակրոնի ու Զելենսկու հանդիպումը:
France-Presse գործակալությունը, վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրը, նախօրեին հայտնել էր, որ Փարիզում բանակցությունների թեմաներից մեկը կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանից առաջ Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը տեղեկացրել էր, որ Զելենսկին բարձրացնելու է Դոնբասում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի հարցը:
Մինչև Փարիզ մեկնելը Զելենսին լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ քննարկելու են անվտանգային հարցեր, մասնավորապես, Դոնբասի շուրջ վերջին զարգացումները:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ հինգշաբթի ասել էր, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է դադարեցնեն մասնակցությունը Ռուսաստանում տեղի ունեցող և ոչ մեկին չսպառնացող զորավարժությունների դեմ քարոզարշավին: Նրա խոսքով՝ Փարիզը և Բեռլինը պետք է խրախուսեն Կիևին թուլացնելու լարվածությունը Դոնբասում և կյանքի կոչելու Մինսկի միջոցառումների փաթեթը: