ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել «Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ` համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն և բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում:
Ելույթի շրջանակում Վլադիմիր Վարդանյանն Արցախյան պատերազմում խաղաղ բնակիչների և կենսական ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումը, Արցախի տարածքում գտնվող հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության, ներառյալ՝ տաճարների, եկեղեցիների և այլ կրոնական ու պատմական հուշարձանների պղծումը և ոչնչացումը որակել է որպես պետական մակարդակով բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դրսևորում:
Ելույթի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «հաղթանակի պուրակին»՝ այն համարելով ադրբեջանական ռասիստական քաղաքականության ակնառու դրսևորում: