Ապագայում պղինձը կարող է դառնալ «նոր նավթ», նման եզրակացության են հանգել Goldman Sachs ներդրումային բանկի փորձագետները, հաղորդում է CNBC-ն: Վերլուծաբաններն ակնկալում են մետաղի ինքնարժեքի բարձրացում՝ «կանաչ» էներգիայի ներմուծման և դրա մատակարարումների կրճատման ֆոնին:
Goldman Sachs-ի կանխատեսումների համաձայն՝ տարվա ընթացքում պղնձի միջին գինը կարող է բարձրանալ մեկ տոննայի դիմաց 11000 դոլարի: Հինգշաբթի՝ ապրիլի 15-ին, կայացած աճուրդում մեկ տոննա պղնձին տրվել է 8,9 հազար դոլար: Ընդհանուր առմամբ, 2021 թվականի գարնանը պղնձի գինը կրկնապատկվել է նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ:
Ըստ Citigroup-ի՝ պղնձի համաշխարհային սպառման գրեթե մեկ հինգերորդը բաժին է ընկնում կանաչ էներգիայի բաղադրիչներին, ինչպիսիք են՝ կանաչ էլեկտրակայանները, մարտկոցները, էլեկտրական մեքենաները, լիցքավորման կայանները և համապատասխան ենթակառուցվածքները: Բլումբերգը հաշվարկել է, որ մինչ 2050 թվականը աշխարհի էլեկտրական մալուխային ցանցը կաճի 48 միլիոն կիլոմետրով, իսկ պղնձի պահանջարկը կկրկնապատկվի:
Փորձագետները կարծում են, որ դարի կեսերին նավթի պահանջարկը կարող է ընկնել 70 տոկոսով: Անկումը կսկսի արդեն 2023-ին, այնուհետև կտրուկ կարագանա: