Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը «Հիշողության պարտեզ» միջազգային ակցիայի շրջանակներում Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան պուրակում անցկացրել է «Հաղթանակի այգի» խորագիրը կրող ծառատունկ՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմի 80 ամյակին:
Միջոցառմանը ներկա են Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզային և քաղաքային իշխանության, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մի խումբ ներկայացուցիչներ:
Ակցիայի նպատակն է ամբողջ աշխարհում 27 մլն ծառ տնկել՝ ի հիշատակ Մեծ Հայրենական պատերազմի զոհերի: Տնկված յուրաքանչյուր ծառը «Հիշողության պարտեզի» մի մասինիկն է և պատերազմի ընթացքում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող խորհրդանիշ: