Խնդիր է դրված այս տարի ավարտել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածի շինարարությունը: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ ճանապարհի կառուցման ընթացքում 15 մլն դոլարի խնայողություն է արվելու, որն ուղղվելու է Ստեփանավանի և Դիլիջանի թունելների վերանորոգմանը: «Դրանք ռազմավարական կառույցներ են, որոնք լուրջ խնդիրներ ունեն»,- ասաց նախարարը:
Պապիկյանը հայտնեց, որ Բագրատաշենից բացի այս տարի ամբողջությամբ բարեկարգվելու է նաև դեպի Գոգովան ուղղությունը՝ կվերանորոգվի Ստեփանավանի թունելը, Տաշիր քաղաքով դեպի սահման տանող ճանապարհահատվածը: