Մեղրիի աշակերտները ևս եռաչափ տպիչով, լազերով տարբեր սարքեր ու ռոբոտի դետալներ գծագրել-սարքելու հնարավորություն ստացան: Քաղաքի առաջին դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել: Պարապմունքներին մասնակցելու նախապայմանը հետաքրքասեր, պրպտուն, ոչ շատ փոքր՝ գոնե 5-րդ դասարանցի լինելն է: Մնացածը խմբավարներն են ուսուցանում քայլ-քայլ՝ աղվես, կրիա ծրագրերի միջոցով:
Պարզ հրահանգներից կհասնեն մինչև ծրագրավորման հիմունքներ: Մեր ժամանակներում մարզերի երեխաներն էլ պետք է հնարավորություն ունենան ինժեներական իրենց գաղափարը-միտքը վերածեն փորձանմուշի, տեսնեն ինչ սխալներ ունեն, ուղղեն դրանք, որ առաջ գնան՝ ասում է «Արմաթի» Մեղրի գալու համար ջանք չխնայած սյունեցի Ծաղկանուշը:
Երեխաներին անհրաժեշտ է աշակերտական սեղանից այնքան հետաքրքրել-ոգևորել տեխնոլոգիական գիտելիքներով, որ հետագա մասնագիտության համար առանց մտածելու ընտրեն ծրագրավորման բնագավառը. «Արմաթի» թիմի այս մոտեցումը դպրոցոմ խոստանում են իրականացնել, ինչպես հարկն է:
Հայաստանում, Արցախում ու Ջավախքում այս պահին գործում է 577 «Արմաթ» լաբորատորիա: Երևանում դպրոց կա՝ նման հնարավորություն չունի՝ մեղրեցիներին տեղեկացրեց ծրագրի ղեկավարը: Հորդորեց՝ ինչքան կարող են ծրագրեր մշակեն ու ռոբոտներ հավաքեն:
Այս տարի Սյունքիում նաև անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցներ կբացվեն. նախ Սիսիան և Գորիս քաղաքներում, ապա Մեղրիում ու Քաջարանում: