Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի քննարկմանը հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ առաջիկայում նորամուտ կունենանք. նոր ավիաընկերություն կլինի: Մայիսի վերջին-հունիսի սկզբին նախատեսվում է տալ աշխատանքի մեկնարկը:
«Հաշվի առնելով իրենց գովազդային և այլ իրավունքները՝ հիմա չեմ կարող հնչեցնել անուն, բայց դա միջազգային համագործակցության շրջանակում է՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: Սա խրախուսվում է մեր կողմից, և դաշտը բաց է»,- ասաց Պապիկյանը: