ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հայտնում է, որ ԵԱՀԿ ԽՎ և ԱՊՀ ԽՎ համատեղ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ բարձրաձայնել է հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը։
«Նշեցի, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ մատնանշելով վերջերս Բաքվում բացված խայտառակ «պուրակը»։ Միջազգային գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման և պատերազմի ընթացքում գործած վայրագությունների վրա»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոնջորյանը։