Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:
ՀՀ նախագահը Վրաստանում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով:
Մոտ 1 ժամից Վրաստանի նախագահի նստավայրում նախատեսված են Զուրաբիշվիլի-Սարգսյան բանակցությունները: Երկու երկրների նախագահներն առանձնազրույց կունենան, ապա հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով՝ հայտնում է «Լուրեր»-ի թղթակից Մայա Խաչատրյանը:
Վաղը նախատեսվում են նաև Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Նախագահը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: