ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ պատերազմից հետո հետին թվով փորձագետների, պատերազմ կանխատեսողների պակաս չկա, սակայն ըստ նրա՝ խոսակցությունը պետք է լինի ապագայի մասին: «Մեր երկրում, այն է՝ Հայաստանում և Արցախում, կա ապագա»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեջբերեց Գ.Պապոյանը:
Նա պնդեց՝ ի հեճուկս արտաքին թշնամիների և ներքաղաքական որոշ շրջանակների՝ կառուցելու են հզոր Հայաստան, հանուն Եռաբլուրում հանգչող տղաների և նրանց ծնողների:
«Եթե 20 տարի շարունակ երկիրը ծնկի բերածները, երկիրը թալանածները համարում են, որ այդ ապագայում տեղ չունեն, իրենց գործն է»,- ասաց նա: