Բելգիան, Շվեյցարիան ու Դանիան թուլացնում են կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները՝ փոխանցում է Euronews-ը:
Բելգիայի վարչապետը հայտարարել է, որ հաջորդ ամիս երկրում կվերաբացվեն ռեստորանները, բարերը, և կչեղարկվի գիշերային պարետային ժամը: Եվրոպական երկրի իշխանությունների որոշումը պայմանավորված է վարակման դեպքերի նվազմամբ:
Շվեյցարիան ու Դանիան նույնպես հետևում են Բելգիայի օրինակին, թեպետ Շվեյցարիայում վարակի դեպքերի նվազում չի գրանցվել: Ապրիլի 19-ից Շվեյցարիայում կվերաբացվեն մի շարք ենթակառուցվածքներ՝ ռեստորաններ, մարզասրահներ ու մշակութային կենտրոններ: