Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ապրիլի 15-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրաերթի էին ենթարկվել N զորամասի զինծառայողներ:
Վրաերթի հետևանքով տեղում մահացել էին պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992 թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ):
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։
Ոստիկանությունից հայտնում են՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 04:30-ին, «Մերսեդեսի» 33-ամյա վարորդն ու նրա ուղևորը հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: