Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում ապրիլի 15-17-ը, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: