Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: