ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի: Այդ մասին հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը:
Նշենք՝ Արմեն Սարգսյանը Վրաստանում է պաշտոնական այցով:
Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Ժամը 16:10-ին նախատեսված է ՀՀ և Վրաստանի նախագահների առանձնազրույցը, մեկ ժամ անց հանդիպման արդյունքներով նրանք հայտարարություն կանեն մամուլի համար:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:
Նախագահ Սարգսյանը կայցելի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: