Կառավարությունը 2020-ին իրականացրել է ճգնաժամային կառավարում. Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացրել է նախորդ տարվա կատարողականն ու պատասխանել պատգամավորների հարցերին:
Պատերազմ հրահրող ամենամեծ գործոնը՝ հակառակորդը տեսել է, որ ՀՀ-ն դառնում է որակապես այլ պետություն: Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է նաև Արցախյան երկրորդ պատերազմին:
Իսկ հեղաշրջման փորձից առաջ ԳՇ նախկին պետը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել:
Սպանություն Երևանի համար 54 երթուղայինում. ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել:
ՌԴ-ից մեկ միլիոն չափաբաժին պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն ունենք՝ հայտնել է առողջապահության նախարարը:
Իսկ Հայաստանում օրվա կորոնաթիվը 1075 է: Առողջացել է 583, մահացել 19 մարդ: