«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են ամենօրյա միջոցառումները՝ ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։
Հերթական տեղեկությունն ստացել են ապրիլի 8-ին։ Տեղեկություններն ստուգելու նպատակով Տավուշի ոստիկաններն այցելել են Նավուր բնակավայր։ 27-ամյա երիտասարդի կացարանում ակնհայտ տեսանելի վայրում դրված էին «ԻԺ» տեսակի 16 և 20 մմ տրամաչափի հրացաններ և ինքնաձիգի փամփուշտներ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը առգրավվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: