ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Գասպարյանին Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Գասպարյանին նշանակել Միասնական սոցիալական ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: