Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղին Մադրիդի «Ռեալը» մոտենում է լուրջ կորուստներով: «Արքայական» թիմի ավագ Սերխիո Ռամոսի՝ Covid-19-ի թեստի պատասխանը դրական է: Պաշտպանը չի մասնակցել «Ռեալի» նախորդ հանդիպումներին՝ վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կորոնավիրուս էր հաստատվել նաև ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի մոտ: Վնասվածք ունի Դանի Կարվախալը: Այսպիսով՝ էնֆիլդյան խաղում «Արքայական» ակումբի պաշտպանությունը զրկված կլինի Ռամոս-Վարան-Կարվախալ եռյակից: