Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը հայտարարել է Ռոսգվարդիայի մի շարք գեներալների, այդ թվում՝ կառույցի փոխտնօրեն, գեներալ-մայոր Յուրի Բաբկինի ազատման մասին: Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նշվում է, որ գեներալներն իրենց կամքով են թողել ծառայությունը: Սակայն, ըստ տեղեկությունների՝ նրանց մեծ մասը, բացառությամբ Յուրի Բաբկինի, որը կառույցը ղեկավարում է 2018 թվականից, տուժել է ծառայության ղեկավարության կազմակերպած ստուգումների արդյունքում, տեղեկացնում է Interfax-ը:
Բոլոր աշխատանքից ազատվածները ենթադրաբար կապված են Ռոսգվարդիայի նախկին փոխտնօրեն, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլեյկոյի հետ, որն այժմ բանտում է՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով:
Դեկտեմբերի 18-ին Մոսկվայի կայազորի ռազմական դատարանը ձերբակալեց Միլեյկոյին, որը մեղադրվում էր ավելի քան կես միլիարդ ռուբլու խարդախության համար: