ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասնել է՝ ովքեր են առաջնահերթ պատվաստվելու կորոնավիրուսի դեմ:
Այսպիսով, առաջին փուլում կպատվաստվեն բուժաշխատողները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկական հիվանդները, տարեցների խնամքի և պաշտպանության հաստատությունների շահառուները և աշխատակիցները, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցները: