Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում են ԱԻՆ-ից:
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին՝ ժամը 17։56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ էր բռնկվել Հյուսիսային պողոտա թիվ 5 հասցեում գտնվող «Լա Պիացցա» իտալական ռեստորանին հարակից շենքի ծխատարում։
Փրկարարները տարհանել էին մոտ 30 քաղաքացու։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 18։32-ին: