Կոմունիկացիաների վերաբացման հետ կապված տեղի են ունենում քննարկումներ, երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, այդ աշխատանքներն արվում են՝ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա որոշակի պայմանավորվածություններ այդ ուղղությամբ ձեռք չեն բերվել: Ադրբեջանական կողմն ունի առաջարկներ, նկատառումներ, մենք ունենք առաջարկներ և նկատառումներ, ռուսական կողմն ունի, և մենք այդ նկատառումների շուրջ կփորձենք դուրս բերել ընդհանուր լուծում: Այդ որոշումների կայացման ընթացքում Հայաստանի Հանրապետության շահերը պետք է և հրամայաբար հաշվի կառնվեն: Մեր խնդիրը ոչ միայն այն է, որ պետք է ճանապարհ տանք, այլ որ ճանապարհ ունենանք: Մարտահրավերների մասին եթե խոսում ենք, դրանք միշտ եղել են, վերջին 30 տարվա ընթացքում մարտահրավերները չեն փոխվել. գուցե ֆիզիկական պարամետրերն են փոխվել, բայց, մեծ հաշվով, այդ մարտահրավերները մենք ունենք և պետք է մաքսիմալ ջանք գործադրենք, որ կարողանանք դուրս բերել կառուցողական և պոզիտիվ ինչ-որ արդյունքներ ողջ բանակցային գործընթացից»,- նշեց Փաշինյանը: