Ձեզ մի գաղտնիք բացեմ՝ իմ երկու նախկին խորհրդականներն էլ (Վաղարշակ Հարությունյանը և Արշակ Կարապետյանը - խմբ.) պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել զինված ուժերում կտրուկ պաշտոնանկություններ իրականացնել: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե արդյոք վարչապետն իր խորհրդականների հետ քննարկե՞լ է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցը:
«Չեմ հետևել այդ խորհրդին, քանի որ չգիտեի՝ կտրուկ պաշտոնանկությունները կփոխեի՞ն իրավիճակը, թե՞ ոչ: Վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաները կհասցնեին իրավիճակը պահել վերահսկողության տակ, նրանք կարող էին հայտնվել հեղեղի մեջ»,- ասաց Փաշինյանը: