Ժողովրդագրական խնդիրներ Հայաստանն ունի դեռ 91-ից. սոցիալական գերատեսչությունն այժմ դրանք վերանայում և հաղթահարման ծրագրեր է մշակում: Հիմնական խնդիրը ծնելիության բավարար աճի ապահովումն է՝ հաշվի առնելով նաև առաջիկայում սպասվող ծնունդների անկումը: Ամուսնական տարիքում հիմա 90-ականների 2-րդ կեսի, 2000-ականների սերունդն է, որն 80-ականների սերնդից 40 տոկոսով քիչ է:
Արտակ Մարկոսյան, ՀՀ աշխատանքիև սոցիալական հարցերի նախարարի խորհրդական - 91-ից հետո գրանցված մոտ 1 մլն 120 հազար արտագաղթը, եթե հաշվի առնենք, ապա բնակչության թիվն ավելի քիչ պետք է լիներ, փրկել ենք, որ ունեցել ենք 500 հազար բնական աճ, որը փոխհատուցել է արտագաղթը, պետք է դա չկորցնենք նաև այս ժամանակահատվածում:
Ժողովրդագրության պատճառը միայն արտագաղթը չէ, հիմքում բազմագործոն խնդիրներ են: Փոխվել է ամուսնության, մայրանալու միջին տարիքը:
Արտակ Մարկոսյան - 2020-ին արձանագրվել է 36 408 ծնունդ, ի տարբերություն 2019-ի, նախորդ տարի բացարձակ թվով ծնունդներն աճել են 407-ով, դա առաջին անգամ էր 2014-ից ի վեր:
Հետազոտությունն է ցույց տվել՝ բարենպաստ պայմաններում մեծ է շատ երեխա ունենալու հավանականությունը: Կանանց 42 տոկոսն ուզում են 3 և ավելի երեխա ունենալ: Ավելացվել է երեխայի խնամքի նպաստի գումարը: Շատ հարցեր կլուծվի բազմազավակ ընտանիքի մասին նախագծի ընդունումը: Առաջարկվում է ամբողջությամբ զեղչել բազմազավակ ընտանիքի բուհում սովորող երեխայի վարձը:
Արտակ Մարկոսյան - Բազմազավակ ընտանիքների 80 տոկոսից ավելին գտնվում է անապահովության համակարգում: Նախատեսվում է, որ դրամական աջակցությունը լինի ըստ երեխաների թվի:
Բազմազավակ ծնողները կստանան առողջապահական ապահովագրություն, անվճար կօգտվեն որոշ բուժծառայություններից: Բազմազավակ մայրը կունենա նաև տարեկան լրացուցիչ վճարովի հնգօրյա արձակուրդ: Խոսքն այս պահին մոտ 8000 ընտանիքի մասին է:
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրի 2021-ի բյուջեն է 526 միլիոն դրամ է: Նոր օրենքով կամրագրվի նաև բազմազավակ ընտանիքի կարգավիճակը: Բազմազավակ կհամարվի 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը: