Աշխարհի եզդիներն այսօր տոնում են Ազգային նոր տարին՝ աշխարհի արարման ավարտը: Տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 13-ից հետո՝ առաջին չորեքշաբթի օրը:
Եզդիների հոգևոր առաջնորդը նախ բացում է Աստծո խորհրդանիշ, եզդի ժողովրդի պահապան Մալակե Թաուսի Սուրբ սինջակը: Կիսում են Նոր տարվա գաթան, ինչպես նաև չորս գույնով հավկիթներ են ներկում՝ իբրև աշխարհի արարման խորհրդանշան:
Պատերազմով ու Ազիզ Թամոյանի մահով պայմանավորված՝ այս տարի եզդիների համար այս կարևոր տոնն անցել է առանց երաժշտության, երգ ու պարի: