ԱՀ անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021 թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020 թ․ հոկտեմբեր ամսին պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100․000․000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից, նույն օրը քրեական գործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, որը վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: