Համագործակցության շրջանակում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորներն Արցախի գործընկերների հետ միասին, իրազեկման նպատակով շարունակում են զենք-զինամթերքի մասին դասընթացներ կազմակերպել հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում:
Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Ստեփանակերտի N7 դպրոցում: Արցախի տարածքում առկա ռազմամթերքի օրինակները ցուցադրվել են դպրոցականներին:
Աշակերտներն անմիջապես սակրավորներից են լսել այն հրահանգները, թե ի՛նչ պետք է անել զենք կամ այլ պայթուցիկ առարկա հայտնաբերելիս:
Նշենք, որ բնակավայրերում այդ աշխատանքների մեծ մասը հիմնականում ավարտված է: Այժմ սակրավորական ջոկատները պայթեցման և վնասազերծման գործընթացը կազմակերպում են քաղաքացիների կանչերի միջոցով:
Ներկայումս ամենօրյա ռեժիմով հետախուզական աշխատանքները կենտրոնացել են գյուղատնտեսական և զբոսաշրջային վայրերում, անտառային հատվածներում: