ԱԺ-ն քննարկում է ՀՀ կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ կառավարությունը 2020 թ. իրականացրել է ճգնաժամային կառավարում»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ առաջին փուլում ճգնաժամային կառավարումը կապված էր կորոնավիրուսի հետ, երկրորդ փուլում արդեն Արցախյան 44-օրյա պատերազմն էր: