Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի, Մարտունու շրջանի Քաջավան տեղամասի և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում:
Ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված հրետակոծության հետևանքով
Արցախի ամբողջ տարածքում դեռևս կան կյանքի համար վտանգ ներկայացնող պայթուցիկ առարկաներ, զինատեսակների մնացորդներ:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ լինել չափազանց ուշադիր: Անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգ չի ներկայացնում՝ անհապաղ դիմեք ԱԻՊԾ՝ 911 ահազանգման կենտրոն: