Ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, այդ ֆոնին նկարվել և դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը, այստեղ, կարծում եմ՝ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում: Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում բացված «պուրակին»:
«Կարծում եմ, որ ոչ թե պետք է ագրեսիվությամբ ու վրեժով, այլ կարեկցանքով լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ: Եթե չեմ սխալվում՝ Իգնատ Մամյանը բանաստեղծություն էր գրել ղարաբաղյան հակամարտության առիթով, որում այսպիսի շատ լավ քառատող կար, որն ադրբեջանցի մի բանաստեղծի բանաստեղծությանն ի պատասխան էր գրել: Ասում էր.
«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ...
Այդպես խղճում են մարդիկ խելացի
Հոգեհիվանդի մռայլ վանդակից
Իրեն հայհոյող խենթ արարածին»,- եզրափակեց վարչապետը: