«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Օղակ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կանանց հզորացում» խորագրով դասընթացների շարք, որի նպատակն է կանանց սովորեցնել տարբեր հմտություններ՝ նպաստելով նրանց ինքնագնահատականի բարձրացմանը, քննական մտքի զարգացմանը և հայ կնոջ իրական դերի վերականգնմանը։
Ինչպես հայտնում են հիմնադրամից, ծրագիրը մեկնարկել է 2020 թ. մարտին Տավուշի մարզի Գանձաքար գյուղում և կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը և ներգրավելով Հայաստանի տարբեր մարզերի կանանց: