Ապրիլի 14-ին «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Գայանե Մոկացյանի հրավերով ասոցիացիայի անդամները՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, նրանց ամուսինները (տիկնայք), դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ այցելեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարան։
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Գայանե Մոկացյանը՝ ներկայացնելով «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի նպատակներն ու գործունեությունը։ Ասոցիացիայի նախագահը նշեց, որ կազմակերպվող միջոցառումներն ու ծրագրերը համեմատաբար սակավաթիվ էին 2020 թ․ ընթացքում, ինչը պայմանավորված էր COVID-19 համավարակի ինչպես նաև Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում շրջայցից հետո հյուրերը նաև հնարավորություն ունեցան ունկնդրելու անվանի հայ կոմպոզիտորի ստեղծագործությունները «Խաչատրյան տրիոյի» կատարմամբ։