Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ՌԴ-ի կողմից դեպի Թուրքիա չվերթերի սահմանափակմանը, ասաց, որ դա կարևորագույն խթան է, քանի որ տուրիստական հոսքերը վերակազմակերպելու պարագայում ամենահավանական ուղղությունը դառնում է Հայաստանը:
Փոխվարչապետը նշեց, որ ամեն ինչ արել և անում են, որ տուրիստական ենթակառուցվածքները հնարավորություն ունենան մեծ հոսք սպասարկել:
Նա նաև նշեց, որ ՌԴ-ի հետ կա կանոնավոր շաբաթական 5 թռիչքի պայմանավորվածություն, որը բավարար չէ, բայց կանոնավոր թռիչքների թույլտվություն ստանալն այս համավարակի պայմաններում բարդ գործընթաց է: Զուգահեռ կան չարտերային թույլտվություններ: