Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունել է Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին:
Ողջույնի խոսքում ԱԳ փոխնախարարն ընդգծել է նման հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք խթանում են Հայաստանի և Արցախի պետական կառույցների միջև սերտ համագործակցությունը և պարբերական փոխշփումները:
Հանդիպման ընթացքում ներկաները մտքեր են փոխանակել թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առաջացած հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած խնդիրների, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունների չկատարման, միջազգային հանրության արձագանքի և մի շարք այլ հարցերի շուրջ: