Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում՝ առանց մրցակցության, քանի որ ընտրություններին առաջադրված միակ թեկնածուն էր: Քվեարկության անհրաժեշտություն չի եղել:
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Պերեսը կշարունակի նախագահել մինչև 2025 թ.: Նա նախագահում է վերջին 12 տարում: Մինչ այդ՝ 2000-2006 թթ-ին, ևս նախագահել է: