Վարչապետի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ու Արցախի անվտանգային միջավայրի ամրապնդման հարցերը:
Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն. արտգործնախարարության հայտարարությունը՝ Բաքվում Արցախյան պատերազմի այսպես կոչված «պուրակի» բացման վերաբերյալ:
ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովի ղեկավար Պիեռ Ալան Ֆրիդեզը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի Արցախյան վերջին պատերազմից հետո պահվող հայ գերիներին:
Ամերիկացի սենատոր Էնթոնի Պորտանտինոն ԱՄՆ նախագահին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը. Նարեկ Սարգսյանը կալանավորվել է:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք: Առողջացել՝ 824, մահացել՝ 22 մարդ: