ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ Քաջարանի բազմաբնակարան շենքերն արդիականացվում են և ջերմամեկուսացվում:
«Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն փաթեթներով՝ ՏԿԵՆ և ՄԱԶԾ համագործակցության արդյունքում:
Ծրագրով նախատեսվում է շենքերի արտաքին պատերի ու տանիքի ջերմամեկուսացում, ինչը մարզաբնակ քաղաքացիներին հնարավորություն կտա նվազեցնել էներգետիկ ծախսերը, արդիականացնել շենքերի արտաքին տեսքը և բարձրացնել համայնքների զբոսաշրջային գրավչությունը»,- գրել է Պապիկյանը: