ՀԾԿՀ անդամին պետք է նվազագույնը երկու պահանջ ներկայացնենք: Առաջինը՝ պրոֆեսիոնալիզմ, երկրորդը՝ պետության, հասարակության և ժողովրդի շահերը պաշտպանելու կարողություն: Սրանցից առնվազն մեկը պետք է լինի՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՀԾԿՀ անդամի նշանակման հարցի վերաբերյալ ելույթում:
«ՀԾԿՀ-ն եթե գնա բիզնես շահի ուղղությամբ, օրինակ՝ սակագինը ավելացնի, ապա վերջնարդյունքում շահողը չի լինելու ժողովուրդը, հանրությունը, պետությունը: Գուցե առանձին մարդիկ կամ առանձին շրջանակներ դրա շահողը լինեն, բայց վերջնարդյունքում պետությունը, մեծ հաշվով, չի կարող լինել դրա շահողը: Եթե գնա հակառակ ուղղությամբ և խիստ պոպուլիստական ճանապարհով, ապա դա կարող է հանգեցնել անվտանգության որոշակի խնդիրների, որակի անկման, էներգետիկ խնդիրների: Պետք է գտնել այն շահը, որը և՛ ժողովրդի համար, և՛ բիզնեսի, հասարակության ու պետության համար կստացվի լավագույն սակագին»,- ասաց Պապոյանը: