Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ կապի օպերատորի տեխնիկական խափանման պատճառով այսօր՝ մինչև ժամը 15:00-ն, անհասանելի է լինելու Ճանապարհային ոստիկանության թեժ գծի 177 հեռախոսահամարը:
«Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասված է ՃՈ հաղորդագրության մեջ: