Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակման միջոցով՝ Երևանում և Ստեփանավանում «Լիարժեք կյանք» ՀԿ-ն շարունակում է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագրի շրջանակում սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրումը։
Ծառայություններից օգտվում է 90 անձ․ պետական բյուջեից 2021 թվականի համար տրամադրվել է 19,287 մլն դրամ։
Ծրագրի շահառուները հաշմանդամություն և/կամ առողջական տարբեր խնդիրներ ունեցող, ինչպես նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներն ու երիտասարդներն են:
Տրամադրվող ծառայությունների շրջանակում ապահովվում է նրանց՝ համայնքում ու ընտանիքում ապրելու իրավունքը, սոցիալական ներառումը, իրականացվում են միջոցառումներ՝ կանխարգելելու հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ։