ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Նրա կարծիքով` հայ գերիներին պահելը Ադրբեջանի համար պետք է դարձնել միջազգային գլխացավանք:
«Ադրբեջանի համար հայ գերիներին պահելը պետք է դառնա միջազգային գլխացավանք: Մենք ամեն ձևով պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ խորհրդարանական դիվանագիտություն, Արտաքին գործերի նախարարություն: Մենք իսկապես շատ ակտիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ: Ադրբեջանն այդ հարցը քաղաքականացնում է, և մեր խնդիրն է դուրս բերել այդ հարցը քաղաքականությունից: Դա մարդասիրական պարտավորությունն է Ադրբեջանի, ինքը պարտավորվել է դա անել»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա: