ՀՔԾ-ն մերժել է ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը:
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին հանցակազմի բացակայության հիմքով»,- 1lurer.am-ը տեղեկացավ ՀՔԾ-ից:
Հիշեցնենք՝ մարտի 18-ին Երևանի սրճարաններից մեկում միջադեպ էր տեղի ունեցել այն ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև: