Մարզերում բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար Կառավարությունը միանվագ աջակցություն է տրամադրում առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնց հիփոթեքային վարկը տրամադրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո։
Սա «Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական ծրագրի» միայն առաջին բաղադրիչն է։ Մյուս երկուսի մասին՝ առաջիկայում:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: