ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներն այսօր մասնակցել են հանձնաժողովի հերթական նիստին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Այնուհետև զրուցել եմ ուսանողների հետ, ընդհանուր գծերով ներկայացրել հանձնաժողովի գործառույթներն ու իրականացվող աշխատանքները, լսել նրանց կարծիքները տնտեսական մրցակցության պաշտպանության արդի խնդիրների շուրջ, պատասխանել հարցերին»,- գրել է Գևորգյանը: