Իրանում մեկնարկում է ուրանի մինչև 60 տոկոս հարստացման գործընթացը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սայիդ Աբբաս Արաղչին՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Նրա խոսքով՝ ուրանի մինչև 60 տոկոս հարստացման ծրագրի մասին իրանական կողմը նամակով տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին:
Աբբաս Արաղչին հայտարարել է, որ լրացուցիչ հազար ցենտրիֆուգ՝ 50 տոկոսով ավելի հզորությամբ, կավելացվի Նաթանզի սարքավորումներին՝ փոխարինելով վնասվածների հետ: