Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում Fly Armenia Airways ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ՝ հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ, և տեղի է ունենում իրավական գործընթաց, մինչև դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: